Հուլիսի 24-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան. տեղեկացնում է ermenihaber-ը: Այցի ընթացքում Չավուշօղլուն կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Նովրուզ Մամեդովի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Նախատեսվում է, որ Թուրքիայի արտգործնախարարը ադրբեջանցի պաշտոնյաների հետ կքննարկի թուրք-ադրբեջանական հարաբերություններին առնչվող օրակարգային հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային մի շարք խնդիրներ։ Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ …

