Սեպտեմբերի 24-ից 28-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԱՄՆ ռազմածովային ուժերի ասպիրանտուրայի Պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի մասնագետներն անցկացրել են «Բյուջետավորման հայեցակարգերի ներածություն. արդյունքային կատարողականության կառավարումը և բյուջեն» խորագրով արտագնա դասընթաց: ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման շրջանակներում ռեսուրսների կառավարման համակարգի կատարելագործման ուղղությամբ համապատասխան հմտությունների և գիտելիքների ձեռքբերմանը միտված դասընթացին մասնակցել են պաշտպանական գերատեսչության կառուցվածքային ստորաբաժանումներում պլանավորման …

