«Մեր խոսքը գործ է». ԲՀԿ-ն քարոզարշավին կմասնակցի հին կարգախոսով. Ծառուկյանը մարզեր միայնակ է գնալու

Լուրեր

09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Մեր խոսքը գործ է» կարգախոսով:

Սա, ի դեպ, ԲՀԿ-ի նախորդ՝ 2017 թվականի ընտրությունների կարգախոսն է: Այս տեղեկությունը Factor.am-ին փոխանցեցին ԲՀԿ-ական աղբյուրները: Միաժամանակ նրանք տեղեկացրին, որ քննարկվում է նաև «Հավատա, վստահիր, պահանջիր» կարգախոսի տարբերակը, բայց սա լինելու է որպես ենթակարգախոս:

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Նա նշեց, որ այս պահին կարգախոսի ընտրության հարցը քննարկման փուլում է և առաջիկայում է հրապարակվելու, բայց հիմնականը լինելու է «Մեր խոսքը գործ է» կարգախոսը: Սա նաև կուսակցության կարգախոսն է: Տոնոյանը միաժամանակ նշեց, որ լինելու են նաև ենթակարգախոսներ:

ԲՀԿ-ական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս տարի Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի նոր ձևաչափ է ընտրել: Նա մարզերում միայնակ է շրջելու: Եթե նախորդ տարիներին թիմով անցնում էին մարզից մարզ, քաղաքից քաղաք, ապա այս տարի ռեյտինգային թեկնածուները իրենց տարածքներում քարոզչություն կիրականացնեն և Ծառուկյանը կայցելի յուրաքանչյուրի տարածք:

Իվետա Տոնոյանն այս տեղեկությունների վերաբերյալ նշեց, որ Գագիկ Ծառուկյանն այցելելու է բոլոր մարզեր: Այժմ ժամանակացույցն է որոշվում:

«Հանդիպումներ են լինելու մարզերում և Երևանում: Ժամանակացույցն այժմ կազմվում է: Տարածքներում իրականացվելու է քարոզչություն և պարոն Ծառուկյանն առանձին հանդիպումներ է ունենալու հանրապետության բոլոր մարզերում»,- ասաց նա:

Factor.am-ը երեկ հղում անելով ՔՊ-ի իր հավաստի աղբյուրներին գրել էր, որ «Իմ քայլը» դաշինքն ընտրություններին մասնակցելու է «Նիկոլ վարչապետ» կարգախոսով: Այսօր արդեն մեր տեղեկությունները հաստատվեցին պաշտոնապես:

Հայկ Վարդանյան