Մինսկն ու Բաքուն բելառուսական ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարման վերաբերյալ համաձայնագիր են նախապատրաստում: ԲԵԼՏԱ-ի փոխանցմամբ՝ Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո լրագրողներին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այսօր՝ նոյեմբերի 19-ին Մինսկում երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով Բելառուսի պետական ռազմարդյունաբերական հանձնաժողովի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել՝ սպառազինության և հակաօդային …

