Վալերի Օսիպյանը ճանապարհել ու դիմավորել է սահմանապահ ոստիկաններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Կազմ ու պատրաստ, զենք ու հանդերձանքով, հպարտ կեցվածքով, և ամենակարևորը՝ պատրաստակամ. ոստիտկանության զորքերի 1033 զորամասի ծառայողներն են։ Նոյեմբերի 15-ին՝ առավոտ կանուխ, շարք են կազմել՝ առաջնագիծ մեկնելու։ Օգոստոսին նրանք առաջինն են մեկնել սահման և երեք ամիս անց դարձյալ նույն վճռականությամբ կրկին բռնելու են Տավուշի ճամփան։ Ձևավորված ավանդույթի համաձայն՝ նրանց բարի ճանապարհ ու անփորձանք ծառայություն մաղթելու էր եկել ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը։

<<Անգամ մեկ վայրկյան չեմ կասկածել ձեր խիզախության վրա։ Համոզված էի, որ նորից դիրքեր բարձրանալու պատրաստակամություն եք հայտնելու, որ նորից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա ամուր կանգնելու եք հակառակորդի առաջ՝ բարձր պահելով մեր ոստիկանական մեծ ընտանիքի պատիվը>>,-ոստիկան-սահմանապահներին դիմեց Վալերի Օսիպյանը:

Նոյեմբերի 15-ը դիրքեր բարձրացող ոստիկաններից մեկի ծննդյան օրն էր նաև, հանգամանք, որ նրան չէր խանգարել համազգեստ հագնել ու գալ զորամաս՝ սահման մեկնելու։ Վալերի Օսիպյանի հրամանով նա պարգևատրվեց ոստիկանության զորքերում գերազանց ծառայության երկրորդ աստիճանի մեդալով։
Հայրենիքի պաշտպանի հավերժական կոչումը սրբորեն կրելու պարտականությունը հրապարակային երդմամբ հաստատելուց, Հայաստան աշխարհի բարօրության համար աղոթելուց, ավանդական զուռնա-դհոլի նվագակցությամբ հայրենասիարական երգ ու պարից հետո ոստիկանները հանդիսավոր երթ արեցին ու ճամփա ընկան։

Սահմանապահները մեկնեցին, սահմանապահները վերադարձան։ Նոյեմբերի 16-ի գիշերը՝ արտական առաջադրանքը 15 օր փայլուն կատարելուց հետո, դիրքերից վերադարձան ոստիկանության զորքերի 1032 զորամասի ծառայողները։ Վերադարձան ու շարահարապակում կրկին շարք կազմեցին։ Հերթափոխին իր շնորհակալությունը հայտնելու էր եկել Հայաստանի ոստիկանության պետը։ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ կրկին ականատես է իր պաշտոնավարման լավագույն դրվագներից մեկին։ «Հպարտություն և պատիվ է ղեկավարել մի համակարգ, որն ունի ձեր պես ծառայողներ. դուք բարձրացնում եք մեր հեղինակությունն ու մեր նկատմամբ հասարակության երախտագիտությունն ու վստահությունը։ Պատիվ ունեմ ձեզնից մեկը լինելու»,-ամփոփեց Վալերի Օսիպյանն ու պարգևատրեց ծառայության մեջ աչքի ընկքծներին։ Ոստիկանության պետի հրամանով մի շարք ծառայողներ արժանացան խրախուսանքի, իսկ մյուսներին հայտարարավեց շանորհակալություն, որոնք կկցվեն նրանց անձնական գործերին։

Պարգևատրմանը հաջորդեց հանդիսավոր քայլերթը։
14-օրյա հանգստից հետո նրանք կրկին կանցնեն հասարակական կարգի պահպանությանը մայրաքաղաքում՝ մինչև կրկին դիրքեր բարձրանալու լուսաբացը։