Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Մարտունիի ավագ դպրոցի, Սևանի մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքին և ներկա գտնվել Գավառի դրամատիկական թատրոնի բացմանը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է Մարտունիի ավագ դպրոցի, Սևանի քաղաքային մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքին և ներկա գտնվել Գավառի Լևոն Քալանթարի անվան վերակառուցված դրամատիկական թատրոնի բացման արարողությանը:

Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցում: Պատասխանատուները շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին են ներկայացրել իրականացված աշխատանքները: Նշվել է, որ 2016 թվականից սկսված շինաշխատանքների համար ներդրվել է շուրջ 700 մլն դրամ՝ Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում: Ուսումնական հաստատությունն աշխատանքների արդյունքում ոչ միայն հիմնանորոգվել է, այլև համալրվել ժամանակակից գույքով, դասապրոցեսի համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով: Ավագ դպրոցը, որն իր դռները կբացի գալիք տարվա սկզբից, հնարավորություն ունի ընդունել մինչև 350 աշակերտ, սակայն այստեղ առայժմ սովորելու է միայն 250-ը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոն, որի վերակառուցման աշխատանքները սկսվել էին դեռևս 2011 թվականից: Ծրագրի իրականացման նպատակով պետական բյուջեից ծախսվել է 780 մլն դրամ: Նիկոլ Փաշինյանը շրջել է թատրոնում և ծանոթացել իրականացված աշխատանքներին: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է թատրոնի վերակառուցումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Գեղարքունիքի մարզում մշակութային կյանքի ակտիվացմանը: «Մեր կառավարությունը մշակույթի ոլորտում իրականացնում է ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիր: 360 հազար աշակերտ պետական բյուջեի ֆինանսավորմամբ հնարավորություն է ստանալու տարեկան մեկական անգամ այցելել թատրոն, թանգարան և դասական համերգ: Սա համարում եմ շատ կարևոր ներդրում, ինչը թույլ կտա ոչ միայն ավելացնել մշակութային օջախների հաճախելիությունը, այլև կնպաստի մշակույթի հանրահռչակմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ «Քո արվեստը» ծրագրի շրջանակում էլ կրթական հաստատություններ են այցելելու գրողներն ու արվեստագետները և վարելու դասընթացներ: «Համոզված ենք, որ Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի բացումը կարևոր նշանակություն կունենա, և այն հանդիսատեսի պակաս չի զգա»,– ասել է Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ մշակույթի ոլորտը ՀՀ կառավարության համար համարվում է առաջնահերթություն: Նա տեղեկացրել է, որ պետությունը 400 մլն դրամով ավելացրել է թատրոնների, թանգարանների և համերգասրահների ֆինանսավորումը, սակայն վերջիններս պետք է նաև բարձրացնեն իրենց կառավարման մակարդակը և քայլեր ձեռնարկեն, որպեսզի հանդիսատեսը ցանկանա գնալ հենց իրենց թատրոն:

Մարզ կատարած այցի ավարտին Նիկոլ Փաշինյանը եղել է Սևանի քաղաքային մարզադաշտում և ծանոթացել այստեղ կատարված աշխատանքներին: Քաղաքային իշխանությունները տեղեկացրել են, որ մարզադաշտը վերակառուցվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ: Մարզադաշտում կառուցվել է տրիբունա, հիմնանորոգվել են սանհանգույցները, կատարվել է պարսպապատում: Մարզադաշտում տեղադրվել է արհեստական ժամանակակից խոտածածկ: Ակնկալվում է, որ արդեն հաջորդ մրցաշրջանում այստեղ ելույթներ կունենա Սևան քաղաքի «Սևան յունիոր» ակումբը, որը Հայաստանի առաջին խմբի ընթացիկ առաջնությունում ընթանում է առաջին հորիզոնականում և մեծ է հավանականությունը, որ գալիք տարի հանդես կգա բարձրագույն խմբում: