Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ: Նախագահը շրջել է տաղավարներում, ծանոթացել շրջանների եւ անհատ ձեռներեցների կողմից ներկայացված ապրանքներին, մասնակիցների հետ զրուցել նրանց աշխատանքում առկա խնդիրների շուրջ:

