Հայաստանի եւ Սերբիայի ռազմաուսումնական հաստատությունների միջև համագործակցությունը կշարունակվի. ՊՆ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ճանաչողական այցով Սերբիայում էր ՀՀ ՊՆ պատվիրակությունը։ Այս մասին  հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

Նոյեմբերի 27-29-ը ՀՀ ՊՆ պատվիրակությունը` ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետի տեղակալի գլխավորությամբ, ճանաչողական այցով մեկնել է Բելգրադ:

Այցի ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունը ծանոթացել է Սերբիայի ազգային պաշտպանական համալսարանի և ռազմական ակադեմիայի կառուցվածքին, գործառույթներին, ուսումնական գործընթացին, դասավանդվող ծրագրերին և առարկաներին, ունկնդիրների և դասախոսական կազմի ընտրությանն ու վերապատրաստման գործընթացին:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները Սերբիայի գործընկերներին են ներկայացրել ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կառուցվածքն ու գործունեությանն առնչվող բանախոսություններ:

Այցի արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկու երկրների ռազմաուսումնական հաստատությունների միջև ձևավորված համագործակցությունը: