Քարոզարշավի 4 րդ օր․ նոր Հայաստանի հին կոչը՝ սթափվեք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
Բոլորը

Քարոզարշավի 4-րդ օրվա առավոտը կարծես պայթեց ռումբի նման։ Նիկոլ Փաշինյանը հորդորով է դիմել Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին, որպեսզի վերջինս կարգի հրավիրի իր աշխատակիցներին, որոնց դուր չէր եկել Փաշինյանի այն միտքը, որ ինքը Հայաստանի առաջին ղեկավարն է, որի որդին ծառայում է Լեռնային Ղարաբաղում։

«Չհասկացա, Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակն օր ու մեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն ա տալիս, այ քեզ բան։ Բա պատկերացնու՞մ եք, իմ խոսնակը Ղարաբաղի հայտնի և անհայտ իրադարձությունների մեկնաբանություններ տա։ Դուք հասկանո՞ւմ եք դրա հետևանքը և արդյունքն ինչ կլինի։ Սթափվեք, հարգելիներս և զբաղվեք ձեր աշխատանքով»,- հորդորում է ԱԺ պատգամավորության թեկնածու («Իմ քայլը» դաշինք) Նիկոլ Փաշինյանը։

Քարոզարշավին մասնակցող քաղաքական ուժերի  մեծ մասն այսօր մարզերում էր։ Մարտունիում «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը տեղացիներին ավետում է, որ այս ընտրություններով քաղաքական ռեժիմ փոխելու խնդիր չկա, իշխանության հարցն արդեն լուծված է ընտրության օրը։

«Մենք գիտակցում ենք, որ այն ուժը, որը հեղափոխությունն իրականացրել է, ունի ժողովրդի աջակցությունը և պետք է լինի իշխանություն։ Բոլոր հարցումները դա են ցույց տալիս։ Բայց հարց է՝ դեկտեմբերի 9-ին ժողովուրդը որոշելու է՝ ո՞ր ուժերն են մյուս ուժերը, ովքեր են մյուսները։ Ունենալու ենք բացի հեղափոխության ուժից այնպիսի ուժեր, որոնք պատգամավորներ կտանեն, որոնք կզբաղվեն բիզնեսո՞վ, թե կզբաղվեն քաղաքացու ամենօրյա դարդ ու ցավով»,-հարցնում է ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու (ԼՀԿ) Էդմոն Մարուքյանը։

Պարոն Մարուքյանը պարզապես եկել է մարտունեցիներին ասելու, որ «Լուսավոր Հայաստանը» հավակնում է լինել հաջորդ խորհրդարանի երկրորդ քաղաքական ուժը․ «Մարդիկ այլևս ելույթների կարիք չեն ունենալու, մարդիկ ուզում են ավելի լավ ապրել»։

Լավ ապրելու մասին մի քանի բան ունի ասելու սպիտակցիներին «Մենք» դաշինքի ներկայացուցիչ Արամ Սարգսյանը, նա հիշում է, որ բոլոր ընտրություններին Սպիտակ եկած քաղաքական ուժերը խոստացել են վերացնել «աղետի գոտի» հասկացությունը։

«Էդ գրած, մրած, ասած էդ բաները հեչ, ժողովուրդ, ով որ գալիս ասում ա, որ աղետի գոտու համար բաներ ա անելու, սուտ ա ասում, ու չի կարա անել, որովհետև միայն աղետի գոտու համար անելով չէ, երկիրը պիտի երկիր դառնա, պետությունը պիտի հարստանա»,- ասում է ԱԺ պատգամավորության թեկնածու («Մենք» դաշինք) Արամ Սարգսյանը։

Հիմա պատգամավորության թեկնածուն նկատում է, որ նոր իշխանությունը անփորձ է, մինչև սովորեն պետություն ղեկավարել, շատ ժամանակ կանցնի, իրենք նորից սովորելու կարիքը չունեն և գիտեն ինչ անել․ «Մենք պիտի անենք ամենալավը ու պիտի անենք ամենաթանկը, մենք պիտի արտադրենք եվրոպական շուկաների համար»։

Արարատի մարզում քարոզող Դաշնակցությունը ակնարկում է, որ հեղափոխությունն, այո՛ տեղի է ունեցել, բայց մենք մեր երազած Հայաստանը չունենք։

«Տեղի է ունեցել փոփոխություն վերևում, բայց այդ փոփոխությունները ներքև չեն հասել, ներքևներում մնում է նույն վիճակը, նույն ծանր սոցիալական վիճակում է մեր քաղաքացին»,- զգուշացնում է ԱԺ պատգամավորության թեկնածու (ՀՅԴ) Արմեն Ռուստամյանը։

Սևանում Նիկոլ Փաշինյանն ասում է, թե ինչպես պետք է վերացնել սոցիալական ծանր վիճակը, նա քաղաքացիների անունից դիմում է հարուստներին, որոնք թաքցնում են հարկերը։

«Եղբայր, էդքան գումար եք աշխատում, պետք չի այդքան աչքածակ լինել, պետք է վճարել էն, ինչ որ հասնում է զինվորին, թոշակառուին, անվտանգությանը»,- կոչ է անում ԱԺ պատգամավորության թեկնածու («Իմ քայլը» դաշինք) Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ քարոզարշավին մասնակցում է 9 կուսակցություն և 2 դաշինք։ Վաղը քարոզարշավի 5-րդ օրն է։

Մհեր Արշակյան