ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 0:1 հաշվով պարտվեց Ջիբրալթարի հավաքականին: Այդ ֆուտբոլային հանդիպմանը մասնակցում էր նաև ազգային հավաքական վերադարձած Յուրա Մովսիսյանը: Ինչպես սպասվում էր, այս պարտությունը առիթ դարձավ մասնագիտական և ոչ մասնագիտական վերլուծությունների, հումորային և ոչ այնքան հումորային գրառումների: Սոցիալական ցանցերում եղան նաեւ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականի պահանջներ: Մարզական մեկնաբան …

