ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերածվում է խնդիրների խորացման հարթակի. ԱԳՆ խոսնակը՝ քոչարիի «Յալլի» տեսակի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացված Ադրբեջանի հայտի մասին

Լուրեր

14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Ադրբեջանի՝ քոչարիի «Յալլի» տեսակի համար ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացված հայտի մասին հարցին:

– 2017թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցվել է Հայաստանի կողմից ներկայացված «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը: Իսկ օրերս Մավրիկիոսում Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 13-րդ նստաշրջանին ընդունվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցելու նպատակով Ադրբեջանի կողմից ներկայացված “Yalli (Kochari, Tenzere) traditional dances of Nakhichevan” հայտը: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

-Ընդգծեմ, որ ըստ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության մասին կոնվենցիայի՝ այս կամ այն երկրի կողմից Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում որևէ տարրի վերաբերյալ հայտի գրանցումը չի ենթադրում տարրի հանդեպ սեփականության իրավունք։ Ցանկում տարրը գրանցելիս, ճանաչվում են տվյալ երկրում (կամ բազմազգ հայտերի դեպքում՝ տվյալ երկրներում) տվյալ տարրի մշակութային դրսևորումները և դրանց առանձնահատկությունները։

Ըստ ադրբեջանական հայտի՝ կա «Յալլի» տեսակի շուրջ 60 պարատեսակ, որոնք կիրառվել են Նախիջևանում, և դրանց շարքում է նաև քոչարին։

Այս հարցում առավել մտահոգիչ են Ադրբեջանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակի քաղաքականացման ընդհանուր տենդենցները, որոնք արդեն տեղ են գտնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքային մեթոդների մեջ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որը ստեղծվել է նպաստելու խաղաղությանը և ժողովուրդների անվտանգությանը՝ մշակույթի միջոցով պետությունների միջև համագործակցության խթանմամբ, այսօր նմանօրինակ քաղաքականացման արդյունքում վերածվում է խնդիրների խորացման հարթակի, և սա պետք է մտահոգիչ լինի կառույցի բոլոր անդամների և ՅՈՒՆԵՍԿՕ Գլխավոր տնօրենի համար:

Հայաստանը բազմիցս է այս իրողությունը, ինչպես նար Ադրբեջանի կողմից որդեգրված անառողջ մոտեցումները ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցառումների ժամանակ, ներառյալ՝ Ձեր նշած նիստին: