Կառավարության արտահերթ նիստում Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը գործադիրի հավանությանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Ընտրական օրենսգրքում։ Ըստ նախագծի հիմնավորման՝ ընտրական օրենսդրության բարեփոխումների կարևորագույն նպատակն է Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումը՝ ընտրողների համար հասկանալի և կանխատեսելի ընտրակարգի, բոլոր օղակներում ընտրական վարչարարության բարելավման, քարոզարշավի ֆինանսավորման վերահսկողության արդյունավետությունն ու թափանցիկությունը բարձրացնելու, ընտրակաշառքի և …

