Հայաստան կժամանեն Թայվանի ՏՀՏ ոլորտի առաջնորդներ. ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«2019-ի փետրվար եւ մարտ ամիսներին Հայաստան կժամանեն Թայվանի ՏՀՏ ոլորտի առաջնորդներ», – այս մասին Դիլիջանում ընթացող 6-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումի շրջանակում հայտնել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկութունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը:

 

Ա. Եսայանը մասնավորապես նշել է, որ Թայվանում հանդիպումներ է ունեցել Թայվանի Taitra՝ 63 երկրներում գործող առեւտրային կազմակեերպության  նախագահ Ջեյմս Հուանգի, Hsinchu գիտության  եւ տեխնոլոգիաների խոշորագույն պարկի ղեկավարի, Թայվանի տեղեկատվական ծառայությունների արդյունաբերության նախագահ Իվոն Չուի, DIGITIMES-ի նախագահ Քոլեյ Վանգի եւ այլ առաջնորդների հետ:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերջիններիս Հայաստան այց կատարելու մասին: Պատվիրակների աշխատանքային խմբում կլինեն նաեւ մասնագետներ, ովքեր 1985 թվականին հաջողությամբ մշակել են Թայվանի ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգը:

 

ԱՏՁՄ-ն կկազմակերպի աշխատանքային հանդիպումներ Թայվանի պատվիրակների, ՀՀ Կառավարության  եւ  ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ փորձի փոխանակման եւ համագործակցության եզրեր ստեղծելու նպատակով:

 

Նշենք, որ Դիլիջանում ընթանում է  6-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն երկօրյա ֆորումը՝ «Հայաստանի արդիականացման ճանապարհին» խորագրի ներքո: Ֆորումի շրջանակում ՀՀ Տրանսպորտի կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ներկայացրել է  Կառավարության կողմից մշակված Հայաստանի Նորարարության և Առաջատար տեխնոլոգիական ոլորտի զարգացման ազգային ռազմավարությունը:

 

Բիզնես ինովացիոն ֆորումի շրջանակում ԱԱԾ-ի և ԱՏՁՄ-ի  միջև ստորագրվել է «Հայաստանի կիբեր անվտանգությունն ապահովելու ոլորտում» համագործակցության մասին հուշագիր: Կողմերը կներդնեն իրենց փորձառությունը՝ ՀՀ կիբեր անվտանգության ոլորտում խնդիրների բացահայտման ու լուծումներ մշակելու, պատերազմական դրության ժամանակ անխափան համագործակցելու եւ ազգային անվտանգություն ապահովելու նպատակով:

 

Բիզնես ինովացիոն ֆորումին մասնակցում են Հայաստանի տնտեսության, գիտակրթական, առաջատար տեխնոլոգիական ոլորտի ընկերություններ, կառավարության ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ:

Բիզնես ինովացիոն ֆորումն իրականացվում է 2013 թվականից ԱՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Արդեն 3 տարի շարունակ Բիզնես Ինովացիոն ֆորումի գլխավոր գործընկերն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը: