«Իշխանության պատն» այս տարի Կարեն Կարապետյանի, Արփինե Հովհաննիսյանի եւ Վիգեն Սարգսյանի փոխարեն զբաղեցրել է միայն Նիկոլ Փաշինյանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս ընտրություններին «իշխանության պատը» զբաղեցրել են «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախընտրական պաստառները:

Խոսքը Երեւանի Արշակունյաց 2 հասցեում գտնվող «Տիգրան Մեծ» հրատարակչության շենքի մասին է:

2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ այս պատը զբաղեցրել էին ՀՀԿ-ի բրենդ Կարեն Կարապետյանը եւ նախընտրական ցուցակի առաջին երկու համարները. պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ու ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

Տպավորություն է, որ այս պատը նախատեսված է միայն իշխանությունների համար: Ի դեպ, նշենք, որ այս պատը զբաղեցնելու համար «Իմ քայլը» դաշինքը վճարել է 1 մլն 36 հազար 800 դրամ:

Սա ամենթանկ տարածքներից մեկն է, որը քաղաքական ուժերը վարձակալել են իրենց պաստառների համար:

Այս արժեքով կա եւս երեք տարածք, որոնցի մեկը եւս «բրոնյա է» արդել «Իմ քայլը»-ը,  իսկ երկուսը՝ «Դաշնակցություն» կուսկացությունը: Արշակունյաց 2 հասցեում գտնվող «Տիգրան Մեծ» հրատարակչության շենքի պատը վարձով է տրվում «Ադվերսիթի» ՍՊԸ-ի կողմից:

Ուշագրավ է նաեւ այն, որ ՀՀԿ-ականներն այս տարածքը բաժանել էին Կարեն Կարապետյանի, Վիգեն Սարգսյանի եւ Արփինե Հովհաննիսյանի միջեւ, իսկ այս տարի միայն Նիկոլ Փաշինյանի նկարներն են:

Factor.am-ն արդեն գրել էր, որ հանրապետության ամբողջ տարածքում «Իմ քայլը» դաշինքն ունի 181 վարձակալած վահանակ: Նույնքան վահանակներ են վարձակալել նաև «Լուսավոր Հայաստանը» և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները:

ՀՀԿ-ն և ՔՈ-ն վարձակալել են 180-ական վահանակներ, իսկ ամենաշատ վահանակները՝ 182 հատ, ունի «Մենք» դաշինքը: 36-ական վահանակներ ունեն ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը, իսկ ամենաքիչը՝ 10 հատ, ունի «Սասնա Ծռեր» կուսակցությունը:

Հայկ Վարդանյան