Հայաստանի քաղաքացիները խորհրդարանում ձևավորում են բացարձակ հեղափոխական մեծամասնություն և այդ մեծամասնությունը որևէ օրենսդրական փոփոխություն իրականացնելու խնդիր չի ունենա, կլինի նաև սահմանադրական մեծամասնություն։ Այսօր ընտրությունների ավարտից հետո «Իմ քայլը» դաշինքի շտաբում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցուցանիշին և դրա վերաբերյալ հնչող քննադատություններին, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Այս ընտրություններում քաղաքացիներին ոչ թե բերման են …

