10/50 ընտրատեղամասում գործը շուտ վերջացնելու համար քվեատուփը շուռ են տվել սեղանին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Քաղաքականություն
09.12.2018 | 23:5710/50 ընտրատեղամասում քվեատուփը քվեաթերթիկներով շուռ են տվել սեղանին և աջ ու ձախ բացում են քվեաթերթիկները։ Այս ընտրատեղամասը գտնվում է Էրեբունի վարչական շրջանում և տեղակայված է թիվ 138 դպրոցի շենքում։
Այստեղ հայտարարում են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից համապատասխան թույլտվություն ունեն, որ հանձնաժողովի անդամները կարողանան հանձնաժողովի նախագահին օգնել, որ պեսզի գործը շուտ վերջացնեն։