Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության մեջ առկա միտումները, ընթացիկ տնտեսական իրավիճակը, հնարավոր կանխատեսումները և զարգացման հեռանկարները: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած՝ 9 ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները. տնտեսական ակտիվության …

