Հոկտեմբերի 20-ին Սոֆիայի Theatro թատրոնում կայացավ «Ճանապարհ» պարային թատերականացված ներկայացումը, որի հիմքում ընկած էր մի հայ ընտանիքի ճակատագրի մասին պատմող իրական պատմությունը: Պարային արվեստի արտահայտչական ձևերով և բանաստեղծական լեզվով համահյուսված այս պատմությունը ներկայացման գլխավոր հերոսուհու՝ հայ տարեց տիկնոջ հիշողությունների վերապրումն էր, որոնցով նա կիսվում է իր թոռների հետ: Ուրախ և երջանիկ մանկությունն ու առաջին սերը, …

