Երևանի ամենացավոտ խնդիրներից է քաղաքաշինությունը: Վերջին տասնամյակում հատկապես կենտրոնի գերծանրաբեռնվածությունը, քաղաքաշինական և բնապահպանական բազմաթիվ նորմերի խախտմամբ բազմահարկ շենքերի կառուցումը ոչ միայն մայրաքաղաքը զրկել են իր երբեմնի առանձնահատուկ ճարտարապետական դիմագծից, այլև առաջացրել են բազմաթիվ քաղաքաշինական խնդիրներ՝ կապված նեղ ճանապարհների, ավտոկայանատեղիների բացակայության, այս ամենի արդյունքում առաջացող էկոլոգիական վիճակի վատթարացման հետ։ Ի՞նչ մոտեցումներ և լուծումներ ունեն Երևանի ավագանու …

