Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել խաղաղապահ կարողությունների զարգացման ուղղությամբ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 10-ից 11-ը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը Մոնտեվիդեոյում (Ուրուգվայ) մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության գագաթաժողովի շրջանակում 2019-ի մարտին ԱՄՆ-ում` Նյու Յորքում կայանալիք պաշտպանության նախարարների ձևաչափով հանդիպման նախապատրաստական քննարկումներին:

ՄԱԿ-ի խաղաղապահության գագաթաժողովը նախաձեռնվել է 2015 թվականին և ներառում է ՄԱԿ-ի խաղաղապահության առաքելություններին զգալի աջակցություն ցուցաբերող երկրները: Հայաստանն ընդգրկվել է գագաթաժողովի կազմում` հաշվի առնելով 2002 թվականից միջազգային խաղաղապահ առաքելություններում ունեցած ներդրումը, միջազգային կայունության և խաղաղության պահպանման առաքելություններում պրոֆեսիոնալ և վստահելի գործընկերոջ համարումը և ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին երկու ամենապահանջված մասնագիտական ստորաբաժանումներ՝ դաշտային հոսպիտալ և ինժեներական վաշտ պատրաստելու և տրամադրելու հանձնառությունը:

Գագաթաժողովի շրջանակներում պարբերաբար անցկացվում են պաշտպանության նախարարների մակարդակով հանդիպումներ: Այս ձևաչափով անցկացվող հանդիպումներին մասնակցում են մոտ 75 երկրների պաշտպանության նախարարներ:

Մոնտեվիդեոյում կայացած նախապատրաստական քննարկումների ընթացքում արծարծվել են պաշտպանության նախարարների հանդիպման կարևոր օրակարգային հարցեր, մասնավորապես՝ խաղաղապահ ուժերի պատրաստման չափանիշները և ընթացակարգերը, ՄԱԿ-ի խաղաղապահության պահեստային ուժերի համակարգում ուժերի ընդգրկման գնահատման ընթացակարգը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված խաղաղապահության համակարգի բարեփոխումների ընթացքը՝ մասնավորապես կորուստների կրճատմանն վերաբերյալ, ինչպես նաև այլ հարցեր:

Արձանագրվել է, որ Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել ազգային խաղաղապահ ուսումնական կարողությունների զարգացման, ինչպես նաև Հայաստանի հանձնառություն համարվող երկու կարողությունների պատրաստման ուղղություններով, և դրանք ավարտելուց հետո պատրաստ է նախաձեռնել ՄԱԿ-ի խաղաղապահության համար անհրաժեշտ նոր մասնագիտական կարողությունների պատրաստումը: