Երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած 44 շահառու ընտանիքի կիսակառույց տները ավարտին կհասցվեն

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շահառու հանդիսացող մարզի գյուղական համայնքների թվով 44 ընտանիքի բարձր պատրաստականության կիսակառույց տների շինարարությունը կմեկնարկի 2019թ. մարտի 10-ին և կավարտվի նույն տարվա նոյեմբերի 25-ին. այսօր այս մասին ծրագրի շահառու ունեցող 13 համայնքների ղեկավարներին հայտնեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, ով ի սկզբանե զբաղվում է այս ծրագրի համակարգմամբ Լոռու մարզում՝ հանդիսանալով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին առընթեր գործող «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակներում կառուցված բնակելի տների բաշխման» հանձնաժողովի անդամ: Լ. Ասլանյանը ներկաներին տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 22-ի, թիվ 1339-Ն որոշման համաձայն 2018թ. պետական բյուջեով նախատեսված է 458 մլն դրամ հատկացնել մարզի գյուղական համայնքներում բարձր պատրասատականություն ունեցող թվով 44 բնակելի տների կիսակառույցները ավարտին հասցնելու համար: Համաձայն վերոնշյալ որոշման՝ Լոռու մարզպետը պետք է պայմանագիր կնքի «Ֆուլլեր տնաշինական կենտրոն»  բարեգործական հասարակական կազմակերպության հետ, որը և կիրականացնի տների շինարարությունը:

Մարզպետը կարևորեց շինաշխատանքների որակի վերահսկողությունը՝ նշելով, որ դա, իր հանձնարարությամբ կիրականացնի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը: Լևոն Ասլանյանը համայնքների ղեկավարներին նախազգուշացրեց տները կառուցելուց հետո ավարտական ակտերը տրամադրելու գործընթացը կազմակերպել միայն մարզպետարանի քաղաքաշինության վարչության, շինկազմակերպության ներկայացուցչի և շահառու ընտանիքի մասնակցությամբ:

Լոռու մարզպետարան