«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է ՀՀ յոթերորդ գումարման Ազգային ժողովի ընտրական շեմը հաղթահարած գործընկեր քաղաքական ուժերին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության մերօրյա ժամանակագրության հերթական նշաձողը՝ իրավական առումով անվիճարկելի համապետական ընտրությունների անցկացումն այլեւս իրողություն է, ինչի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցությունը սրտանց շնորհավորում է ՀՀ յոթերորդ գումարման Ազգային ժողովի ընտրական շեմը հաղթահարած գործընկեր քաղաքական ուժերին, մասնավորապես «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին՝ ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման գործում ներդրած ջանքերի համար:

Միաժամանակ իրավապահ մարմիններին կոչ ենք անում հետամուտ լինել քվեարկության օրը որոշ տեղամասերից ստացված ահազանգերին շուտափույթ արձագանքելու, տեղ գտած ընտրախախտումները բացահայտելու եւ իրավական ամենախիստ գնահատական տալու ակնկալիքների իրականացմանը՝ այն հաշվով, որպեսզի հետագայում իսպառ բացառվի նման երեւույթների կրկնությունը:

Քաղաքական տեսանկյունից եւս Նոր Հայաստանն իրողություն է, քանի որ հանրապետության քաղաքացին ունի իր քվեով ձեւավորած բարձրագույն օրենսդիր մարմին, ինչը լեգիտիմ գործադիր ատյանի՝ Կառավարության ձեւավորման առաջնակարգ պահանջներից էր: Որպես արդի Հանրապետության ակունքներում կանգնած ուժ՝ մենք վերստին փաստում ենք, որ տերն ենք դեռեւս 2013թ. ապրիլի 9-ին Նոր Հայաստանին ու ՀՀ քաղաքացուն տված մեր ուխտին՝ հավատարիմ մնալու հայոց փխրուն պետականության ամրապնդման հրամայականին եւ բոլոր ուժերն ու միջոցները ի սպաս դնելու նորանկախ Հայրենիքի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերների դիմագրավման, ազգին կենսականորեն հուզող խնդիրների լուծման առաքելությանը:

 

 «Ժառանգություն» կուսակցություն

12 դեկտեմբերի 2018թ.

Երեւան