Դեկտեմբերի 20-ին թուրքական իշխանություններն արգելել են Անկարայի «Միջին արևելքի տեխնիկական համալսարանի» (ՄԱՏՀ/ODTÜ) սոցիալիստական ակումբի կողմից ծրագրված «Նեոլիբերալիզմի փակուղին. դեղին բաճկոնավորներ» ակցիան. փոխանցում է ermenihaber-ը: Անկարայի նահանգապետարանը հայտարարել է, որ արգելում է նման ակցիա իրականացնել: Ակումբը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ նշվում է, որ նախորդ շաբաթ նահանգապետարանն արգելել էր «դեղին բաճկոնավորներին» վերաբերող մեկ այլ միջոցառում ևս: …

