Թուրքիայում արգելվել է «դեղին բաճկոնավորներին» վերաբերող ակցիան

Լուրեր

28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
Բոլորը

Դեկտեմբերի 20-ին թուրքական իշխանություններն արգելել են Անկարայի «Միջին արևելքի տեխնիկական համալսարանի» (ՄԱՏՀ/ODTÜ) սոցիալիստական ակումբի կողմից ծրագրված «Նեոլիբերալիզմի փակուղին. դեղին բաճկոնավորներ» ակցիան. փոխանցում է ermenihaber-ը:

Անկարայի նահանգապետարանը հայտարարել է, որ արգելում է նման ակցիա իրականացնել:

Ակումբը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ նշվում է, որ նախորդ շաբաթ նահանգապետարանն արգելել էր  «դեղին բաճկոնավորներին» վերաբերող մեկ այլ միջոցառում ևս:

«Ակնհայտ է, որ ODTÜ-ում  դեղին բաճկոնավորների մասին քննարկումը սարսափի ալիք է բարձրացել իշխանությունների մոտ: Ֆրանսիայի փողոցներում հավաքված միլիոնավոր մարդիկ  իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» պետք է, որ հիշեցնեն Գեզիի մղձավանջը, երբ ուսանողությանը հավաքում էին լսարաններում և փորձում արգելել նույնիսկ հասարակ քննարկումները»,- նշված է հրապարակման մեջ:

Հիշեցնենք, որ վառելիքի գների բարձրացման դեմ «դեղին բաճկոնավորների» շարժումը Ֆրանսիայում սկսվել է նոյեմբերի 17-ին: Այն ուղղված է վառելիքի գնի թանկացման դեմ: Շարժման ներկայացուցիչներին չի բավարարել Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպի առաջարկը՝ կապված վառելիքի գների վրա մորատորիում սահմանելու հետ:

Նշենք նաև, որ 2013թ. ամռան սկզբին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակին կից Գեզի զբոսայգում շինարարության դեմ բողոքի միջոցառումից Թուրքիայի ողջ տարածքում սկիզբ առան հզոր հակակառավարական ցույցեր, որոնք ընդգրկեցին բոլոր նահանգները: Ցույցերի ժամանակ բախումների հետևանքով մահացավ 5 ցուցարար և 1 ոստիկան։