Կառավարության նոյեմբերի 15-ի նիստում գործադիրը որոշում կայացրեց չմասնավորեցնել «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները և դրանք դուրս բերել մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկից։ Ըստ նախագծի հիմնավորման՝ «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ը չի մասնավորեցվի՝ հաշվի առնելով վերջինիս ծավալները, հանրապետությունում օնկոլոգիական հիվանդությունների աճը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ներկայում պոտենցիալ …

