Կազմակերպվել է քննարկում՝ «ՀՀ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները և հնարավոր ազդեցությունը ընտրական գործընթացների որակի վրա» թեմայով: Քննարկմանը մասնակցում են ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի անդամներ Վարդինե Գրիգորյանը և Համազասպ Դանիելյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Հայ կառուցողական» կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը, Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախաձեռնության անդամ Հայկ Սահակյանը, «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Արայիկ Պապիկյանը:

