ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերին 27-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Նորա Արիսյանի գլխավորած պատվիրակությանը, որը մեր երկիր է այցելել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին անդրադարձել է երկու ժողովուրդների պատմական անցյալին ու ավանդույթներին, տարբեր ձեւաչափերով արդյունավետ համագործակցությանը: …

