Կառավարությունը նոյեմբերի 29-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերից մեկով գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի և Կիպրոսի Հանրապետության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Նախագծի զեկուցողը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն էր։ Ըստ որոշման հիմնավորման՝ Հայաստանը մեծապես կարևորում է Կիպրոսի հետ միջպետական հարաբերությունների ամրապնդումը, շարունակական զարգացումը երկկողմ և բազմակողմ …

