Նոյեմբերի 9-ից Համազգային թատրոնում լարված մթնոլորտ է։ Ստեղծագործական կազմի անունից հանդես եկող տասը դերասան բողոքում են գործող տնօրեն Վիգեն Չալդրանյանի աշխատանքից։ Վիգեն Չալդրանյանը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն նշանակվել է 2017 թվականի դեկտեմբերի 22-ին՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով: Իսկ մինչ այդ՝ 2016 թվականին նշանակվել է գեղարվեստական ղեկավարի պաշտոնում։ Համազգային թատրոնի դերասան Ստեփան Ղամբարյանի …

