Շենգավիթի նստավայրում ընթանում է Մանել Գրիգորյանի գործով դատական նիստը: Նշենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է 2018-ի հունիսի 19-ից։ Նա մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար։

