Արա Բաբլոյանը շնորհավորել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների առթիվ. Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, ավարտվեց Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության կարեւոր իրադարձություններից մեկը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները: Անկախ քաղաքական ուժերի միջեւ եղած տարաձայնություններից, նրանց մրցավազքից եւ անզիջում պայքարից, այդ ընթացքում ձեւավորվեց այնպիսի մթնոլորտ, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հնարավորություն տվեց ընդունելու որոշում եւ դրանով ուրվագծելու …

