Մարտի 11-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը տեսակապի միջոցով պատասխանեց Լիբանանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Ինչպես տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից, ասուլիսին մասնակցում էին Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր Անի Եփրեմյանը, «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը, «Վանայ Ձայն» ռադիոկայանի տնօրեն …

