Տեսակապով ասուլիս Լիբանանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

Լուրեր

03.09.2026 | 22:40
Պետք է այնպես անենք, որ փրկարարի աշխատանքը մարդն ընկալի որպես իր կյանքի ճանապարհ. Փաշինյան
03.09.2026 | 22:13
Բաքվում երկու անձ փորձել է նավթ գողանալ խողովակաշարից, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել
03.09.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.09.2026 | 21:44
Uber-ը Լոնդոնում ուղևորների համար գործարկել է անօդաչու ռոբոտաքսի ծառայությունը
03.09.2026 | 21:28
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
03.09.2026 | 21:14
Ռուսական բազան կհեռանա՞ ՀՀ-ից․ Պուտինը բացեց թեման, Փաշինյանն արձագանքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 21:00
Ադրբեջանցիների հետ կոնֆերանսի մասնակցելով ես ՀՀ-ի գլխին արհավիրքներ չեմ բերել․ ՔՊ-ն է ծանր հետևանքներ բերել․ Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:45
Նալբանդյանը հերքում է, թե Փաշինյանի «սրտի օլիգարխ»-ն է․ վարույթ հարուցվեց 88 սուպերմարկետի գործունեության շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:30
Ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
03.09.2026 | 20:14
Վահագն Խաչատուրյանն ու Միլոշ Վիստերչիլը քննարկել են հայ-չեխական հարաբերությունների զարգացումը
03.09.2026 | 20:00
Բացառո՛ւմ եմ սեպտեմբերի 3-ի կրկնությունը սպառնալիքների ներքո․ պիտի դադարեցնենք մեկ կենտրոնից կախվածությունը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 19:45
Բիտումի ներմուծման ծավալն ու միջին արժեքը աճել են
03.09.2026 | 19:29
Մենք նոր իրավիճակում ենք հայտնվել և փայփայում ենք, որ խաղաղությունը շարունակական լինի. ՀՀ նախագահը՝ Չեխիայի նախագահին
03.09.2026 | 19:14
ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղերի փակումը «գերմանա-ռուսական մշակութային կապերի դարաշրջանի ավարտն է»․ Գյոթեի ինստիտուտի նախագահ
03.09.2026 | 19:00
Փաշինյանն օպորտունիստ է․ այսօր ԵՄ-ին հաճո քաղաքականություն է վարում, վաղն իրավիճակ փոխվի՝ կդառնա պրոռուսական․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 11-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը տեսակապի միջոցով պատասխանեց Լիբանանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:
Ինչպես տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից, ասուլիսին մասնակցում էին Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր Անի Եփրեմյանը, «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը, «Վանայ Ձայն» ռադիոկայանի տնօրեն Վիգեն Ավագյանը, «Ռատիօ Սևան» ռադիոկայանի տնօրեն Մայք Վայիճյանը, «Մասիս» ամսաթերթի թղթակից Հայր Սեպուհը, «Ջանասեր» ամսաթերթի խմբագիր Ռոզեթ Ալիեմեզյանը, ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցության մամուլի գրասենյակի պատասխանատու Ահարոն Շխրտմյանը:

Բաբկեն Տեր Գրիգորյանը, կարևորելով նմանատիպ հանդիպումների հետագա պարբերականությունն ու շարունակականությունը, նախ ներկայացրեց Սփյուռքի նախարարության վերակազմակերպման, փոփոխությունների, վարչապետի աշխատակազմին միանալու ընթացքը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի և նրա գրասենյակի գործառույթներն ու ուղղությունները:

Գրասենյակը որպես գործունեության ուղղություններ է որդեգրելու հայրենադարձությունն և ինտեգրումը, հայապահպանությունը և համայնքային աջակցությունը, համահայկական օրակարգի ձևավորումն ու սփյուռքի ներուժի նպատակային օգտագործում Հայաստանի զարգացման գործում:
Գործառույթների առումով այն համակարգելու է 12 նախարարությունների ծրագրերում ներառված միջոցառումների իրականացումը և վերլուծելու է դրանց կատարման ընթացքը, իրականացնելու է դրանց մշտադիտարկում, մշակելու է քաղաքականություն և ռազմավարություններ և ներկայացնելու է վարչապետին, ապահովելու է համայնքների հետ կապերի պահպանումը և ամրապնդումը։
«Վանայ Ձայն» ռադիոկայանի տնօրեն Վիգեն Ավագյանը հարց հնչեցրեց մյուս նախարարություններում սփյուռքի հետ կապերի հատուկ ստորաբաժանումների առկայության վերաբերյալ, և թե ինչպես են սփյուռքից եկող հարցերը, ազդակները հասնելու նրանց:

Բաբկեն Տեր Գրիգորյանի կարևորեց բովանդակությունը՝ հավելելով, որ նույնիսկ եթե որոշ նախարարություններ մասնագիտացված ստորաբաժիններ չունենան, միևնույն է, նրանք ունեն ծրագրերի իրականացման բաժիններ, որտեղ էլ կընդգրկվեն սփյուռքին առնչվող ծրագրերը: Իսկ համայնքներից, սփյուռքից եկած հարցադրումները, առաջարկներն ու խնդիրները վարչապետի հանձնարարությամբ և հանձնակատարի գրասենյակի օղակի միջոցով կհասնեն համապատասխան նախարարություններին:

Վիգեն Ավագյանը նաև հետաքրքրվեց, թե ինչպիսին է լինելու սփյուռքյան մամուլի հետ հետագա աշխատանքը:
Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը նկատեց, որ համագործակցությունը նոր թափով է շարունակվելու, հատկապես համահայկական օրակարգի ձևավորման և համայնքերի հետ կապի ամրապնդման տեսանկյունից:
Շահան Գանտահարյանը նախ շնորհակալություն հայտնեց փոխադարձ մտքեր արծարծելու, աշխատանքը համակարգելուն միտված այս հանդիպման հնարավորության համար և հանդես եկավ դիտարկմամբ ու առաջարկով: Ըստ նրա՝ առկա է լրագրողական դաշտի որոշակի համախմբվածություն, դա արտացոլվել է նաև Լիբանանում, հետագայում տեղափոխվել համահայկական հարթակ, և այստեղ նաև ներդրում է ունեցել Սփյուռքի նախարարությունը:

«Ազդակ»-ի խմբագիրը կարևորեց այս ամենի շարունականության ապահովումը, նաև սփյուռքին առնչվող ծրագրերի մշակման փուլին իրենց ներգրավվածությունը, նախքան վերջնական տեսքի գալը իրենց կողմից դրանց հասանելիության հնարավորությունը, համահայկական օրագարգի շուրջ քննարկումներն ու խորհրդակցությունները: Շահան Գանտահարյանը առանձնացրեց հատկապես հայրենադարձության թեման, որը փոքր ինչ զգայուն է, ընդգծեց նաև այլ թեմաներ, որոնց լուսաբանումը շատ կարևոր է:
Բաբկեն Տեր Գրիգորյանը շեշտեց, որ եթե հայրենադարձության դեպքում հիմնական շահառուն սփյուռքն է, բացառվում է առանց սփյուռքի հետ քննարկումների և առանց նրա կարծիքը հաշվի առնելու որոշումներ կայացվեն: Իսկ համահայկական օրակարգի ձևավորման ընթացքում հանձնակատարը շատ հաճախ շրջելու է համայնքերում և ծանոթ է լինելու կարծիքներին ու առաջարկներին:

«Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր Անի Եփրեմյանը նշեց, որ սփյուռքը հզոր է հայրենիքով, հայրենիքը՝ սփյուռքով, և վերջինս վստահություն է ուզում Հայաստան վերադառնալու համար, ինչը վերջին շրջանում զգալիորեն բարձրացել է, և շատ լիբանանահայ ընտանիքներ մտածում են վերադառնալու մասին: Սակայն ինչպե՞ս տեղեկատվություն հասցնել հայրենադարձվողներին Հայաստանում աշխատանքի, հնարավորությունների վերաբեյալ:

Սփյուռքի նախարարի պաշտոնկատարը հայրենադարձության և ներուժի ներգրավման տեսանյունից նկատեց, որ այսօր սփյուռքի նյութական ռեսուրսին հավասար կարևորվում է գիտական, մասնագիտական, մարդկային ռեսուրսը, սակայն այսօր մենք դժվարանում ենք պատասխանել, թե ինչ է իրենից ներկայացնում սփյուռքի նորուժը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի առաջնային խնդիրն է լինելու այս ներուժի քարտեզագրումն ու չափագրումը: Տեր Գրիգորյանը վստահ է, որ հանձնակատարի գրասենյակը յուրաքանչյուր հայրենադարձի թև ու թիկունք կկանգնի: