Գառնիի հեթանոսական տաճարի բակում մշակույթի գործիչներին ներկայացվեց Յոհան Ադոլֆ Հասեի «Տիգրան Մեծ» օպերան բեմադրելու ծրագիրը

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 10-ին Գառնիի հեթանոսական տաճարի բակում մշակույթի գործիչներին ներկայացվեց Յոհան Ադոլֆ Հասեի «Տիգրան Մեծ» օպերան բեմադրելու ծրագիրը, տեղեկություն տրամադրվեց տարվող աշխատանքների ընթացքի մասին, հիմնավորվեց օպերայի բեմադրության կարևորությունը՝ մշակութաբանական, հայրենասիրական, քաղաքական սկզբունքների առումով:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի լրատվական ծառայությունից, միջոցառմանը ներկա էին մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, մշակույթի ասպարեզի անվանի գործիչներ, մշակութային օջախների տնօրեններ:

Ինչո՞ւ հենց Գառնիում:

Նախագծի ղեկավար՝ մշակութաբան, մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանի խոսքով՝ Տիգրան Մեծի ժամանակաշրջանը համընկնում է տաճարի կառուցման ժամնակաշրջանի հետ, կա նաև հեթանոսական կյանքի միջավայրի համանմանություն:

Ի դեպ, նախատեսված է Գառնիի հեթանոսական տաճարում կառուցել ամֆիթատրոն և Տիգրան Մեծ օպերայի պրեմիերան հենց այնտեղ կազմակերպել:

Գագիկ Մանասյանի խոսքով՝ Տիգրան Մեծ օպերայի՝ Հայաստանում չբեմադրվելու հիմնական փաստարկն այն է, որ օպերան բարոկկո ոճի երաժշտություն է, սակայն մշակութաբանը հարկ է համարում նշել, որ ժամանակակից աշխարհում՝ հատկապես եվրոպական երկրներում, սա ամենաընդունված երաժշտությունն է. չկա մի հայտնի օպերային թատրոն, ուր բարոկկո երաժշտությամբ օպերա բեմադրված չլինի:

Ի դեպ, մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը սա համարում է հրաշալի նախաձեռնություն և իր անվերապահ աջակցությունն է հայտնել դրա իրագործմանը. «Մշակույթի նախարարությունը չի կարող անմասն մնալ, անպայման կսատարի այսպիսի մեծ նախաձեռնությանը, որը ոչ միայն երաժշտական աշխարհում կլինի իրադարձություն, այլև արտաքին քաղաքական համընդհանուր ֆոնի վրա: Ուժեղ պետականություն, պետություն ստեղծելու երազն առաջնային բանն է, որը մեզ պետք է առաջնորդի: Ես կփորձեմ նախարարության կողմից աջակից լինել ոչ միայն ֆինանսական, այլ նաև կազմակերպչական, լոգիստիկ հարցերով»,-նշել է նա:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի տնօրենի պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանն էլ նկատում է՝ Տիգրան Մեծ օպերան տիպիկ բարոկ ոճի ստեղծագործություն է, այն բարձր մակարդակով բեմադրելու համար մեծ միջոցներ են պետք, որոնք դեռևս հայտնի չէ՝ կգտնվեն, թե՝ ոչ. «Ուժերիս ներածին չափով պատրաստ եմ օգտակար լինել և հաջողություն եմ մաղթում»,- ասաց Սոնա Հովհաննիսյանը: