Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվական միջոցների վարչության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է․ «Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է խորհրդարանի ղեկավարին յոթերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկի առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ Ազգային ժողովը բոլոր ջանքերը կգործադրի՝ նպաստելու երկրի առաջընթացին: …

