«Մարդիկ ընտրել են, պահանջում են աշխատել»․ իշխանական պատգամավորը տագնապած չէ մարդկանց բողոքներից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Օբյեկտիվ են այն գործոնները, որոնց պատճառով ժողովրդի կյանքը դեռեւս դեպի լավը չի փոխվում»,-ասում է ընդդիմադիր պատգամավոր Վահե Էնֆիաջյանը․ «Լայնածավալ եւ մեծ գործեր կարճ ժամանակահատվածում օբյեկտիվորեն չի լինում իրականացնել»։

ԱԺ փոխնախագահը դեռեւս ժամանակ կտար իշխանությանը, որպեսզի տեսներ, թե ինչպես է նոր կառավարությունը լավացնելու ժողովրդի կյանքը, քննադատելու մասին դեռ չի մտածում։

«Եթե երկու ամիս ժամանակ է անցել, այն ծրագրերը, որոնք ներկայացրել են, դրանք որակել եւ գնահատական տալ, զերծ կմնամ»,-ասում է պարոն Էնֆիաջյանը։

Ընդդիմադիր գործչի մոտ Նիկոլ Փաշինյանի ասուլիսն իհարկե հարցեր առաջացրել է, սակայն դրանք հնչեցնելու համար ԲՀԿ-ական պատգամավորը խորհուրդ է տալիս դիմել ուրիշին․ «Կարող եք դիմել նրա մամուլի խոսնակին, նա ձեզ կպարզաբանի»։

Պարոն Էնֆիաջյանի կուսակից Միքայել Մելքումյանն ավելի համարձակ է իր գնահատականներում․ «Առայժմ շատ բարդ է ստացվում ամեն ինչ»։

Նա տեղյակ է, որ Նիկոլ Փաշինյանը 2,5 միլիարդ դոլարի ներդրումներ է խոստացել Հայաստանում, բայց ինքը չգիտի՝ դա մտադրությու՞ն է, ծրագի՞ր, թե արդեն կան այդ գումարները։

«Անկախ նրանից, թե ով է իշխանության, եթե մարդկանց ապրելակերպի մեջ դրական փոփոխություններ չեն լինում, պրոբլեմ է առաջանում»,-նկատում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։

Իշխանական պատգամավոր Գեւորգ Պապոյանին արդեն իսկ անհանգստացնում են քաղաքացիները, թե ե՞րբ կբարձրանան իրենց աշխատավարձերն ու թոշակները։ Նա ունի մեկ պատասխան՝ դրանք կբարձրանան ներդրումներից հետո

«Ներդրումների էֆեկտը ըստ էության այդ նույն աշխատավարձերի եւ թոշակների բարձրացումը պետք է լինի, որովհետեւ մենք չենք կարող դրանց բարձրացմանը գնալ, եթե ներդրումներ չլինեն»,-ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գեւորգ Պապոյանը։

Պատգամավորը հույս ունի, որ համենայնդեպս հաջորդ տարի աշխատավարձերն ու թոշակներն արդեն կբարձրանան։ Ամեն օր տարբեր առիթներով կառավարության մոտ քաղաքացիների տարբեր բողոքները Գեւորգ Պապոյանին չեն տագնապեցնում․ «Սա ընդամենը պահանջատիրություն է, էսպես ասեմ, մարդիկ ընտրել են, պահանջում են աշխատել»։

Ըստ պատգամավորի, այնպես չէ, որ այսօր ամբողջ Հայաստանը սիրում է նոր իշխանությանը, բայց 95 տոկոսը համենայնդեպս չէր ցանկանա, որ նախկինները վերադառնան։

«Գլոբալ առումով էն փոփոխությունը , որ մեր երկրում եղել է, եթե տարանջատենք, 95 տոկոսն էդ փոփոխություններին է կողմ քվեարկել, որովհետեւ այն մարդիկ, որոնք նաեւ մեր ընդդիմադիրն են, որոնք ԱԺ չեն անցել, իրենց օգտին են քվեարկել, ձայն չեն տվել նաեւ նախկին իշխանություններին»,-հայտարարում է պարոն Պապոյանը։

 

Մանրամասները տեսանյութում։

Մհեր Արշակյան