Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ Նախիջևանի հատվածից հակառակորդի կողմից դիրքերի տեղաշարժ եղել է դեռևս 2018 թվականի փետրվարից մայիսն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին այսօր Դիլիջանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով այս հարցի վերաբերյալ վերջին շրջանում որոշ ՀՀԿ-ական գործիչների մեկնաբանություններին։ «Եթե ինչ-որ բան էլ տեղի է ունեցել, տեղի է ունեցել իմ վարչապետ դառնալուց առաջ։ Իսկ տեղի …

