ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քր օր-ի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ Արարատի մարզի Նորաշեն գյուղի դպրոցի պահակ, 55-ամյա Երեմ Գալստյանի նկատմամբ․ հայտնում է Shamshyan.com-ը։ Այս տարվա փետրվարին Ե. Գալստյանը նամակով փորձել է համագյուղացի 42-ամյա Վաղինակ Ղազարյանից շորթել 50 հազար դոլար: Նամակում գրել է, որ այդ գումարը թողնի իր մատնանշած վայրում, …

