Երեկ Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ կայացած նիստում որոշվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխել և նա հենց դատարանի դահլիճից ազատ արձակվեց։ Այս որոշումը դուր չէր եկել քաղաքացիներից ոմանց և նրանցից մի քանիսն այսօր «Պրիվոտ Ռոբ» ակցիայի ավարտին ստորագրահավաք էին կազմակերպել ԲԴԽ-ից պահանջելով Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները դադարեցնել։ Մանրամասները՝ տեսանյութում։