«Իմ քայլի» որոշ պատգամավորներ ԱԺ-ում են, բայց չեն գրանցվել ու չեն քվեարկել Կառավարության կառուցվածքի փոփոխություների նախագծի օգտին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի քվեարկությունն Ազգային ժողովում անցավ հետաքրքիր զարգացումներով: Նախ՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի քվեարկության կոճակը չէր աշխատում: Սա եղավ պատճառ, որ վերաքվեարկություն կատարեն:

Այնուհետև պարզ դարձավ, որ «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներից միայն 72-ն էին կողմ կատարվող փոփոխությունների նախագծին: Մինչ քվերակությունը «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու:

Ինչ վերաբերում է «Իմ քայլի» պատգամավորներին, որոնք չեն քվեարկել Կառավարության կառուցվածքի փոփոխություններին, նրանք են՝ Ռուբեն Ռուբինյանը, Անուշ Բեղլոյանը, Վլադիմիր Վարդանյանը, Կորյուն Մկրտչյանը, Սուրեն Գրիգորյանը, Մերի Գալստյանը, Սիսակ Գաբրիելյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Ռուստամ Բաքոյանը, Տաթևիկ Գասպարյանը, Վաղարշակ Հակոբյանը, Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանը, Տիգրան Ուրիխանյանը, Նազելի Բաղդասարյանն ու Թագուհի Թովմասյանը:

Ուշագրավն այն է, որ Արարատ Միրզոյանը, Վարազդատ Կարապետյանը, Գոռ Գևորգյանը, Անուշ Բեղոյանը, Վլադիմիր Վարդանյանն ու Ռուբեն Ռուբինյանը գործուղման մեջ են, սակայն նրանցից միայն Կարապետյանն ու Գևորգյանն են նախապես նախապես քվեարկության մասին ծրար թողել ԱԺ քարտուղարությունում, իսկ մյուսները չեն ցանկացել, օրենքով սահմանված կարգով, քվեարկության մասին ծրար թողնել:

Ալեն Սիմոնյանը ևս գործուղման մեջ է, սակայն նա նույնպես քվեարկության մասին ծրար չի թողել: Վերը նշված մյուս պատգամավորներն ԱԺ-ում են, սակայն չեն գրանցվել և չեն մասնակցել քվեարկությանը:

Նշենք, որ նախագիծն ընդունվեց ձայների 72 կողմ և 41 դեմ հարաբերակցությամբ:

Նարեկ Կիրակոսյան