«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը երեկվանից հրապարակվել է e-drafts.am կայքում, հարուցել է փաստաբանների դժգությունը։ Այս նախագծի համաձայն՝ փաստաբանները կհարկվեն ոչ թե շրջանառության հարկով, այլ՝ ԱԱՀ-ով։ Այսինքն՝ կստացվի, որ նրանց հարկային բեռը մի քանի անգամ կավելանա։ Փաստաբան Գրիշա Բալասանյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ փաստաբաններից շատերը դեմ են …

