ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը, որը փետրվարի 8-ից գտնվում էր «Նաիրի» ԲԿ-ում, շաբաթ օրը վերադարձել է կալանավայր։ Լուրը Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին և՛ Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը, և՛ «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին։ Մանվել Գրիգորյանը, հիշեցնենք, մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, …

