Ոստիկանները ճանապարհվել են դիրքեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Հհ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր :

«ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողներն են։ Շարք են կազմել ոստիկանության պետից հերթական անգամ «բարի ծառայություն» լսելու և դեպքի Տավուշ ճանապարհ ընկնելու։

«Հպարտանում ու հիանում եմ ձեզնով»․- իր խոսքն այսպես սկսեց Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության զորքերի ծառայողներին փոխանցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույններն ու բարեմաղթանքները։ Ոստիկանության պետը բարձր գնահատեց ոստիկանության զորքերի արդեն իսկ սահման մեկնած ու վերադարձած բոլոր հերթափոխերի մարտական պատրաստականությունն ու հայրենիքին նաև սահմանում ծառայելու պատրաստակամությունը՝ վստահ արձանագրելով, որ այս հերթափոխը ևս դիրքերն անառիկ է պահելու։ «Ձեր օրինակը վարակիչ է։ Հավատացեք, սրանք ուղղակի բառեր չեն․ դուք մեր համակարգի հերոսներն եք»,-ընդգծեց Վալերիյ Oսիպյանն ու բարի ծառայություն մաղթեց նրանց։

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ օրհնության կարգ կատարեց Հայաստանի ոստիկանության հոգևոր առաջնորդի օգնական տեր Վրթանես քահանան։

Միջոցառման պաշտոնական մասն ավարտվեց հրապարակային երդմամբ։

Հաջորդ օրը, դիրքերից վերադարձան մարտական հերթապահությունը ծառայակից ընկերներին հանձնած ոստիկանները, վերադարձան իրենց առջև դրված խնդիրն անթերի կատարածի հպարտությամբ։ Նրանց դիմավորեց ՀՀ ոստիկանության պետը։ Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց բարձր պրոֆեսիոնալիզմի, խրամատում ամուր կանգնելու համար՝ գիտակցմամբ, որ թիկունքում հայրենիքն ու սեփական ժողովուրդն է։

Ծառայողական պարտականությունները բարեխիղճ և բարձր պատրաստականությամբ կատարած սահմանապահ-ոստիկանները արժանացան պարգևների։ Նրանց թվում էր նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրված ծառայողը։ Նրա պարգևը հանձնեց ՀՀ ոստիկանության պետը։

Նրանց լավագույն և ոգեղեն պարգևը հայևենիքի սահմանները պաշտպանելու պատվին արժանանալն է»,- ասված է հաղորդագրությունում: