«Հայերը հնագույն պատմություն չունեն»․ ռուս պատմաբանը՝ Ադրբեջանում հերթական հակահայկական միջոցառմանը

Լուրեր

03.09.2026 | 13:59
Կաշառք ստանալու համար ձերբակալվել են ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք
03.09.2026 | 13:58
Ռուսաստանը Հայաստանի երկաթուղու կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու պատճառ չի տեսնում
03.09.2026 | 13:53
Շնորհակալություն պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարան. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:50
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Մոսկվայի մարզի շենքերին, գրոհել Սոչիի նավահանգստի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:42
Իսկ ո՞վ ասաց, որ ԵՏՄ անդամները հավատարմության երդում են տվել, որ մնալու են միության անդամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:35
Դատարանը քննում է Ծառուկյանի կալանքը երկարաձգելու հարցը․ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 13:31
Փաշինյանի որոշմամբ Խաչատուր Խաչիկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
03.09.2026 | 13:24
ԵԽ Միջազգային առևտրի հանձնաժողովը կողմ քվեարկեց Հայաստանին արտոնություններ տալու նախագծին
03.09.2026 | 13:20
41-ամյա Մոդրիչը՝ Իտալիայի Ա Սերիայի խորհրդանշական հավաքականում
03.09.2026 | 13:15
ԱՄՆ դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է երկու տարվա ազատազրկման՝ պատժամիջոցները շրջանցելով ամերիկյան սարքավորումները ՌԴ մատակարարելու համար
03.09.2026 | 13:04
Վրեժ Մխիթարյանն ազատվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել ՊԵԿ նախագահի տեղակալ
03.09.2026 | 12:54
Ես 102 ռազմաբազայի հարց չեմ բարձրացրել, բայց եթե որոշեն դուրս բերել՝ չենք առարկի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 12:42
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 989 տոննա դիզվառելիք
03.09.2026 | 12:31
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 12:21
«Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» տրանսֆերային ռեկորդներ են գրանցել
Բոլորը

Ադրբեջանում երեկ կայացել է հակահայկական հերթական միջոցառումը։ Բաքվում «Հնագույն տեքստերն ու դասական աղբյուրները բացահայտում են հայերի կեղծիքներն ու հորինվածքները» թեմայով կոնֆերանս է տեղի ունեցել, որին մասնակցել են ադրբեջանցի պաշտոնյաներ և օտարազգի մասնագետներ։

Վերջիններս հայերին մեղադրել են «ադրբեջանական պատմությունն ու մշակույթը» յուրացնելու մեջ։ Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը։

«Հայկական աղբյուրներն իրենք իրենց բացահայտում են, մի աղբյուրը բացահայտում է մյուսին։ Ինչքան էլ հայերի կողմից լինեն կեղծումների փորձեր, պատմական փաստերը մնում են փաստեր։ Հայերի այդպիսի փորձերը բացահայտվում են նաև ադրբեջանցի գիտնականների կողմից»,- նշել է Ադրբեջանի խորհրդարանի հասարակական միավորման և կրոնական կառույցների կոմիտեի նախագահ Սիյավուշ Նովրուզովը։

Իսկ ահա Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի վարչության պետ Ֆուադ Ախունդովն էլ հայերին մեղադրել է նացիզմի մեջ։

«Հիտլերն ուզում էր ստեղծել մոնոէթնիկ պետություն, բայց չկարողացավ, իսկ հայերը կարողացան։ Հիտլերն ուզում էր փոխել քաղաքների անունները, բայց չկարողացավ, իսկ հայերը փոխել են ադրբեջանական քաղաքների անունները։ Եթե ֆաշիզմը հաղթեց Գերմանիայում և Իտալիայում, ապա Հայաստանում այն հաղթեց ամբողջ մարդկությանը։ Հայաստանը նացիստական պետություն է»,- ասել է Ախունդովը։

Ռուս պատմաբան, քաղաքագետ Օլեգ Կուզնեցովն էլ նշել է, որ հայերը, չունենալով հնագույն պատմություն ու անցյալ, ստիպված են ինչ-որ ձևով պահպանել իրենց ֆիզիկական գոյությունը։ « Յուրաքանչյուր ազգ, նրա համար, որպեսզի հպարտանա իր պատմությամբ, իր համար պատմություն է ստեղծում կամ իր ժառանգությունը ուսումնասիրում ինքնորոշման տեսակետից»,- ասել է Կուզնեցովը։

Նշենք, որ վերոնշյալ Օլեգ Կուզնեցովը ռուսական քաղաքագիտական դաշտում առանձնապես հեղինակություն չունի, գիտականների շրջանում՝ ևս։ Որոշակի շրջանակներում Կուզնեցովը հայտնիություն է ձեռք բերել Ադրբեջանի ֆինանսական աջակցության շնորհիվ։ Նրա գործունեությունը ամբողջապես ուղղված է ադրբեջանական պատմական կեղծ թեզերի մշակմանն ու ապացուցմանը, հակահայկական ագրեսիվ քարոզչության իրականացմանը։

Բաքվում անցկացված այս կոնֆերանսը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը չի մեղմել և չի մեղմի իր հակահայ ագրեսիվ քաղաքականությունը:

Էմմա Չոբանյան