ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձորում երկու եղբայրներին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի արդյունքում մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի բնակչին: «2018 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչը՝ …

