Գյումրիի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնը՝ 2019 թ.- երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն

Լուրեր

30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ 2019 թվականի «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի հաղթող է ճանաչվել «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որն արժանացել է հաղթողի գավաթին և 400.000 ՀՀ դրամ դրամական պարգևի: Թիմի բոլոր անդամներին հանձնվել է մարզահագուստ, ինչպես նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վկայագրեր և շնորհակալագրեր:

 

«Մրցանակային 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի Գյումրու «Փոքրիկ Իշխան» երեխաների սոցիալական կենտրոնը և Գյումրու «Թռչունյանց տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ և կրթության կենտրոնը, որոնց նույնպես հանձնվել են գավաթ, մարզահագուստ, ինչպես նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վկայագրեր ու շնորհակալագրեր: 2-րդ տեղը զբաղեցրած թիմն արժանացել է 300.000 ՀՀ դրամ, իսկ 3-րդ տեղը զբաղեցրածը՝ 200.000 ՀՀ դրամ դրամական պարգևի: Նվերներ են ստացել նաև 4-12-րդ տեղերը զբաղեցրած թիմերի անդամները:

 

Հաղթողներին և մրցանակային տեղեր գրաված թիմերին պարգևատրել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը և ծանրամարտի Եվրոպայի 2019 թվականի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը:

 

Գաբրիել Ղազարյանը ողջունել է մրցման մասնակիցներին, թիմերի մարզիչներին և կարևորել «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի նշանակությունը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող մասսայական մարզական միջոցառումների շարքում: «Գովելի է, որ այս հաստատություններում աշխատող մանկավարժները ուշադրություն են դարձնում նաև սաների ֆիզիկական դաստիարակությանը և առողջ ապրելակերպին»,- ասել է նախարարի պաշտոնակատարը»,- ասված է հաղորդագրությունում: