Երևանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածը կկոչվի «Եվրոպայի հրապարակ»: Այն նվիրվում է այս տարի նշվող Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակին: Բացման հանդիսավոր արարողությանը հրավիրված են ՀՀ Ազգային ժողովի ղեկավար կազմը, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը, խորհրդարանականներ, Երևանի քաղաքային իշխանությունների ղեկավար ներկայացուցիչներ, կառավարության ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարները և դիվանագետները:

