ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստակամ է մասնագիտական կրթության ոլորտում ու առարկայական չափորոշիչների մշակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ԿԳ նախարարությունից տեղեկացնում են, որնախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջաննինիի հետ:

«Հանդիպումը տեղի է ունեցել Պեկինում, ուր ընթանում է ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության և Չինաստանի կրթության նախարարության կազմակերպած «Արհեստական բանականություն և կրթություն» միջազգային համաժողովը:

Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալը քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության մի շարք հարցեր: Արայիկ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ անցած մեկ տարում կողմերի միջև համագործակցությունը եղել է ամենաբարձր մակարդակի, ինչի վկայությունն է այս տարվա օգոստոսին Երևանում կայանալիք «Կայուն զարգացման նպատակների 4 ուղություների տեխնիկական համագործակցության խմբի» ժողովը: Նախարարը տեղեկացրել է, որ ներկայում մշակվում է կրթության զարգացման ռազմավարությունն ու վերանայվում են առարկայական չափորոշիչերը, և այս գործում անհրաժեշտ է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների աջակցությունը:

Ջաննինին ողջունել է Հայաստանի կրթական համակարգում ընթացող փոփոխությունները, որոնք հաճախ համընկնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված առաջնահերթություններին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալը հայտնել է, որ իրենք պատրաստակամ են համագործակցել Հայաստանի գործընկերների հետ մի քանի ուղղություններով, մասնավորապես, մասնագիտական կրթության ոլորտում, ինչպես նաև առարկայական չափորոշիչների մշակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելով»,- ասված է հաղորդագրությունում: