ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ «Գրիգոր Նարեկացի» միության նախագահ Վահան Ավագյանի և Ամստերդամի Սուրբ Հոգի առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանի ուղեկցությամբ այցելել է Հաարլեմ, որտեղ հանդիպում է ունեցել Ամստերդամի եպիսկոպոս Յոհաննես Հենդրիքսի (Johannes Hendriks) հետ։ «Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի և Վատիկանի միջև սերտ և բարձր մակարդակի …

