Վլադիմիր Զելենսկին երդվեց ու ստանձնեց Ուկրաինայի նախագահի պաշտոնը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Կիևում տեղի է ունեցել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունը: Զելենսկին երդվել է ուկրաինացի ժողովրդին, ինչից հետո Սահմանադրական դատարանի ղեկավարը հայտարարել է պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Գերագույն Ռադայի հանդիսավոր նիստի ընթացքում: Զելենսկին երդվել է՝ ձեռքը Սահմանադրությանն ու Ավետարանին դրած:

ՍԴ ղեկավար Նատալյա Շապտալան պետության նոր ղեկավարին է հանձնել երկրի պաշտոնական խորհրդանիշերը:

Նշենք, որ Վլադիմիր Զելենսկին երդմնակալության արարողությանը Մարիինյան զբոսայգուց ոտքով է գնացել Գերագույն Ռադա: Զբոսայգում կողմնակիցները նրան դիմավորել են ծափողջույններով ու «Զելենսկի», «Հաղթանակը մերն է լինելու» վանկարկելով:

Ուկրաինայի նախագահի երդմնակալության արարողությանը ներկա են եղել օտարերկրյա պետությունների շուրջ 60 ներկայացուցիչներ, այդ թվում՝ պետությունների ու կառավարությունների, խորհրդարանների ղեկավարներ:

Հավելենք, որ ապրիլի 30-ին Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես ճանաչեց նախագահական ընտրություններում Վլադիմիր Զելենսկու հաղթանակը: Ընտրությունների երկրորդ փուլում նա հավաքել էր 73.22% ձայն, Պյոտր Պորոշենկոն՝ 24.45%: